Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Լրանում է պայմանագրի ժամկետը

Լրանում է պայմանագրի ժամկետը
09.05.2014 | 15:55

Նոր մրցաշրջանում Մադրիդի «Աթլետիկոն» կկրի նոր համազգեստ, որը, ի տարբերություն նախորդ երկու մրցաշրջանների, չի ունենա «Ադրբեջան՝ կրակների երկիր» դաջվածքը: Բանն այն է, որ նոր մրցաշրջանում լրանում է ակումբի ու Ադրբեջանի կառավարության միջև կնքված տասներկու միլիոն եվրո արժողությամբ տասնութ տարվա պայմանագիրը: Փաստորեն, մադրիդյան ակումբը կդադարի ասոցացվել Խորհրդային Միության ժամանակներից հայտնի Բաքվի «Նևթչիի» հետ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 641

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ